Բաժիններ
Ագահություն (9)
Ազատություն և ստրկություն (24)
Ազգ,Ազգայնամոլություն, Ազնվականություն (12)
Ամբոխ,Ժողովուրդ, Ժողովրդավարություն(16)
Աղետ,Անվեհություն, Անհաջողություն(9)
Հայոց լեզվի մասին (11)
Աղքատություն,Հարստություն, Ժլատություն (29)
Ամոթ,Արատ,Գողություն,Հայհոյանք (15)
Ամուսնություն,Ընտանիք (16)
Անարդարություն,Արդարություն, Արդարադատություն (12)
Անգործություն,Գործունեություն, Զբաղվածություն(11)
Հարցում
Այցելուներ
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 22
Դժբախտ է այն երկիրը, որը հերոսներ չունի:
Ազգերի ապագան մայրերի ձեռքում է:
Այն ազգը, որն ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի:
Սոխակը վանդակում չի կարող երգել:
Չկա ավելի ամոթալի ստրկություն, քան կամավոր ստրկությունը:
Նողկալի է այն աշխարհը, ուր մարդը տիրում է մարդուն:
Երբ լսում ես` ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը:
Ստրկական արարքը միշտ չէ, որ ստրուկի արարք է:
Թռչունը վանդակում նույնիսկ կիսով չափ թռչուն է:
Նիհար ազատությունը լավ է ճարպոտ ստրկությունից:
Ազատ է նա, ով կարող է չստել:
Ազատությունն այն է, երբ կախված ես միայն օրենքներից:
Մի' ենթարկեք ոչ մեկի և մի' ենթարկեք ձեզ:
Բանտարկյալը փախուստի մասին ավելի շատ է մտածում, քան բանտապահը` փակաների:
Ով ուզում է ազատ լինել նա իսկապես ազատ է:
Ազատությունը
չի շնորհվիլ. այն կամ կխլվի քաջությամբ, կամ կվաստակվի ջանք ու
ճիգով:Շնորհած ազատությունը, ինչպես և ստացած փողը, շատ վատ գնահատվում է և
շատ շուտ կորցվում:
Ազատություն` նշանակում է պատասխանատվություն, ահա` ինչու շատերը վախենում են նրանից:
Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն:
Ազատություն չեր տար, ազատություն կխլվի:
Մարդու
համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ`ինքը յուր
մեջ ազատ չէ, և երկրորդ` այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա:
Բացարձակ ազատություն կա միայն հիմարների մոտ:
Բռնապետը, երբ դառնում է այդպիսին, իրեն ստրուկ է դարձնում:
Ազատությունը հնարավոր է միայն երկրում,որտեղ իրավունքն իշխում է կրքերին
Եթե ուզում ես ազատ լինել ինքտ ազատ եղիր:
Ուրիշ ժողովուրդների ճնշող ժողովուրդը չի կարող ազատ լինել:
Ստրկությունը ստրկությունը է ծնում, ազատությունը ազատություն:
Չկա մարդ, որ ազատություն չսիրի, սակայն արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարդարամիտը` միայն իր համար:
Ով աչք դնի ուրիշի ունեծվացքին, կկորցնի և իրենը:
Ագահը միշտ աղքատ է:Իմացիր տենչանքիդ նպատակն ու սահմանը:
Ագահ մարդը հաշտ աչքով չնայեր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկ:
Ագահ ու կռապաշտ առաջնորդը ավազակապետ է:
Ագահության պատճառով հոգևորականները դարձան կաշառակեր:
Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է:
Ով կարողանում է բավականանալ քչով, նա հարուստ է:
Հաստ պարանը ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով,քան ագահ մեծատունը արքայություն կմտնի:
Աղքատությունը շատ բանի է կարոտ,ագահությունը ամեն ինչի:
Մուտք
Մինի-չաթ
Արխիվ